Արարատի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում․ Սարավան-Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է

cc9fa09d-9a9a-4584-b1e5-08dc322367dd-1766764012832-770x_

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Սարավան-Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։