ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներին

4_v1.thumb

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Ապարանի, Սևանի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք թույլ ձյուն է տեղում։

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։