Պոլիտեխնիկը ազգային մակարդակում ճանաչվել է 1-ին, իսկ աշխարհի մակարդակում 703-րդ համալսարանը

3aPZSknesPao7r9j1SSlOokWv5Nje6TXt8lWr7MB

Պոլիտեխնիկը ազգային մակարդակում ճանաչվել է 1-ին, իսկ աշխարհի մակարդակում 703-րդ համալսարանը: Այս մասին հայտնում է համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

 

 

«🔝 Պոլիտեխնիկը ազգային մակարդակում ճանաչվել է 1-ինը, աշխարհի մակարդակում ընգրկվել է լավագույն 1000 համալսարանների ցանկում, զբաղեցնելով 703-րդ, իսկ Եվրոպայի տարածքում 175-րդ տեղը:

 

 

 

🔊 ♻️Ուրախությամբ հայտնում եմ, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը երրորդ տարին մասնակցելով 2025թ-ի UI GreenMetric World University Rankings-ի կողմից իրականացված վարկանիշավորմանը 105 երկրներից 1745 համալսարանների ցանկում նախորդ տարվա նկատմամբ բարելավելով իր տեղը 200-ով զբաղեցրել է 703-րդ հորիզոնականը, իսկ Եվրոպայի տարածքում 175-րդը, այն դեպքում որ նախորդ տարվա նկատմամբ վարկանիշավորվող համալսարանների ցանկը ավելացել է 277-ով:

🔝1️⃣ Պոլիտեխնիկը Հայաստանից վարկանիշային աղյուսակում հայտնված համալսարանների ցանկում 1-ինն է։

 

Վարկանշավորման առանձին կշիռներով ազգային մակարդակում մենք բացարձակ առաջատար ենք բոլոր 6 դասակարգման կատեգորիաներում՝

 

✅ Ենթակառուցվածքներ և պայմաններ

✅ Ջուր

✅ Էներգիա և կլիմայի փոփոխություն

✅ Թափոններ

✅ Տրանսպորտ

✅ Կրթություն և հետազոտություն

 

Այս արդյունքը վկայում է, որ կայուն զարգացումը (Sustainable development) շարունակում է մնալ մեր համալսարանի ռազմավարական առաջնահերթություններից և մեր կողմից իրականացվում են բոլոր անհրաժշետ քայլերը նպաստելու կանաչ և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալների մեծացմանը, թափոնների վերամշակման, ջրերի ու էներգիայի արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մարտահրավերների վերաբերյալ հետազոտական ծրագրերի ընդլայմանը»,-գրել է նա։