Ջրառատ գյուղի հիվանդանոցի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

screenshot-4-1766734367822-770x_

Դեկտեմբերի 26-ին, ժամը 07։53-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի հիվանդանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մկրտչյան փողոցի տներից մեկի մոտակայքում։ Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ 08:22-ին:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի ավտոմեքենայի սրահ։