Քաղաքական էլիտան քեֆ-ուրախությունների մեջ է․ «Հրապարակ»

image_750x_694d9660f0051

«Հրապարակ» թերթը գրում է․ «Տարեվերջյան խնջույքներից ձեռնպահ չեն մնում նաեւ ընդդիմադիրները: Տեղեկացանք, որ երեկ «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր թիմին հավաքել է մեկ հարկի տակ: Մասնակցել են ոչ միայն «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավորները, այլեւ պատգամավորների օգնականները, փորձագետները։

Դեկտեմբերի 28-ին էլ ՀՅԴ-ն է գալիս՝ Ամանորը նշելու։ Շաբաթ օրն էլ ՔՊ-ի կորպորատիվն է լինելու` Արտաշատի «Ադանա» ռեստորանում:

ՔՊ-ում երեկ ոմանք չարախնդում էին, որ շատերը հաջորդ օրը Փաշինյանի մասնակցությամբ ֆեյք պատարագին չգնալու համար հիմնավոր արդարացում կունենան` խումհարի մեջ կլինեն ու չեն կարողանա մասնակցել։ Իսկ Սերժ Սարգսյանի թիմից մեզ վստահեցրին, որ վերջին տարիներին իրենք նման խնջույքներ չեն կազմակերպում»:

Մանրամասները՝ այստեղ: