Նիգերիան համագործակցել են ԱՄՆ-ի հետ՝ ԻՊ ահաբեկչական խմբավորման վրա հարվածների ժամանակ. ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարություն
ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարությունը (AFRICOM) հայտարարել է, որ հարվածները հասցրել է Սոկոտո նահանգում, որը հյուսիսում սահմանակից է Նիգերիային՝ համակարգելով երկրի իշխանությունների հետ, հաղորդում է AFRICOM-ի կայքը:
«ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարությունը համագործակցում է Նիգերիայի և տարածաշրջանային գործընկերների հետ՝ ընդլայնելու հակաահաբեկչական համագործակցության ջանքերը՝ կապված շարունակական բռնության և անմեղ կյանքերի դեմ սպառնալիքների հետ: Մեր նպատակն է պաշտպանել ամերիկացիներին և խափանել բռնի ծայրահեղական կազմակերպությունների գործունեությունը, որտեղ էլ դրանք լինեն», – ասել է ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարության հրամանատար, գեներալ Դագվին Անդերսոնը:
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը X հարթակում գրել է, որ երախտապարտ է Նիգերիայի կառավարության աջակցության և համագործակցության համար:
