Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն հունվարին․ Մակրոն

000-72uj8lt-1-1759823815117-770x_

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն հունվարին, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Հունվարից սկսած Փարիզում մենք կշարունակենք այս աշխատանքը՝ Ուկրաինային հուսալի անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար, ինչը անհրաժեշտ պայման է երկարատև և կայուն խաղաղության համար»,-գրել է նա սոցիալական ցանցերում։

Ֆրանսիայի առաջնորդը ընդգծել է, որ Կիևը կարող է հույս դնել «անսասան աջակցության վրա հիմա և ապագայում»։