Երևանում՝ Կնտրոնում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է տվյալներ դեկտեմբերի 17-23-ը Երևանում մթնոլորտային օդի որակի մասին։
Այսպես՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ դեկտեմբերի 17-ին և 22-ին, Շենգավիթում և Նոր Նորքում չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ դեկտեմբերի 21 և 22-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 21-23-ին,
Նոր Նորքում՝ դեկտեմբերի 22-ին, Շենգավիթում չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
