Պատերազմը կարող էր սարսափելի լինել, բայց ԱՄՆ-ն լուծել է հակամարտությունը. ԱՄՆ պետքարտուղարը՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի մասին

MT52HqNU8NxEMdYTivb6O9XyirPhNQhVzg0dVvy6

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության նվաճումները։

 

 

Նա խոսել է նաև Ադրբեջանի և Հայաստանի մասին՝ ընդգծելով, որ պատերազմը կարող էր սարսափելի լինել, բայց ԱՄՆ-ն լուծել է հակամարտությունը։

«Այս ընթացքում հաջողվել է կանխել եւ կարգավորել մի շարք միջազգային հակամարտություններ, հասնել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի մինչեւ 5 տոկոսի ավելացմանը, արտաքին օգնության բարեփոխում իրականացնել եւ ուժեղացնել վերահսկողությունը սահմաններին:

 

ԱՄՆ նախագահը կատարել է անվտանգության ոլորտում առանցքային խոստումներ: Լավագույնը դեռ առջևում է»,-ասել է Ռուբիոն:

Տեսանյութը՝ այստեղ: