Ռուբեն Հակոբյանը կմնա ազատության մեջ․ նրա նկատմամբ տուգանք է սահմանվել

ruben-hakobyan-1754639707539-770x-1755429112784-770x-1766593485655-770x_

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը մեղավոր է ճանաչվել, պատիժ է սահմանվել տուգանքը: Այդ մասին հայտնում է որդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

«Վճիռը բնականաբար կբողոքարկվի, բայց այն փաստը, որ հայրս կմնա ազատության մեջ, ինչ խոսք` ուրախացնում է:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Հակոբյանն ավելի վաղ կալանավորվել էր «իշխանությունը զավթելու կոչի համար»։