Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողություն

605132800-1186536690268183-6682016910378639453-n-1766599431947-770x_

Դեկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև, ձեռամբ Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի տեղի ունեցավ դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Գևորգյան հոգևոր ճեմարանի Բ լսարանի 10 սաներ արժանացան դպրության, Դ լսարանի 7 սաներ՝ ուրարակրության, իսկ 5-րդ լսարանի 9 և Քահանայից պատրաստության ավարտական լսարանի 3 սաներ` կիսասարկավագության աստիճանի: