Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից երեք ամիս է անցել։ Գրիգորյանի դուստրը հերթական հուզիչ խոսքերն է հղել հայրիկին։
«Երեք ամի է անցել պապ, և կյանքը ուղղակի կորցրել է բոլոր գույները: Մենք ամեն օր սպասում ենք քո վերադարձին…
Այսօր Տոման ձմեռ պապիկին նամակ էր գրում ու ասաց.
-Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ կասես, որ իմ պապային լավ նայեն, որ չարը չկարողանա պապայիս բան ասի…
Չեմ ուզում ուղղակի գիտակցել, որ սա է այն իրականությունը, որում մենակ ապրում ենք…
Անսահմա՜ն սիրում և կարոտում ենք քեզ, մեր անփոխարինելի պապա»,- գրել է Մարինե Գրիգորյանը։
