Ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա
Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել։ Այս մասին Norlur.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Համաձայն լրատվամիջոցների, ձերբակալվածը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանն է:
