Ռուսաստանը քննարկում է պարարտանյութերի մատակարարման հնարավորությունը. Օվերչուկ

811720ef4fd6519d05084c95c0327bce-1766564529428-770x_

Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութերի մատակարարման հնարավորությունը, ինչպես նաև ուսումնասիրվում է հակադարձ բեռնման հնարավորություն, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

«Կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, մենք այն համարում ենք իսկապես նշանակալից՝ ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքն անցավ Ադրբեջանի և Վրաստանի միջով դեպի Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում և Հայաստանի ու Ադրբեջանի անկախ գոյությունից ի վեր առաջին անգամ անցավ հացահատիկ տեղափոխող առաջին գնացքն: Այնուհետև անցավ ղազախական հացահատիկը։ Մենք նաև քննարկում ենք այս գիծն այլ տեսակի բեռներով՝ պարարտանյութերով բեռնելու հնարավորությունը», – ասել է Օվերչուկը։

Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերք տեղափոխող գնացք։