ԱԺ ընտրությունները հավանաբար հունիսի 7-ին կլինեն, բայց նախագահի հրամանագիր դեռևս չկա. ԿԸՀ նախագահ

screenshot-3-1766563857508-770x_

Եթե նայենք Սահմանադրության կարգավորումներով, ընտրությունների ժամկետը եկող տարվա հունիսի 2-12 միջակայքն է, այսինքն՝ այդ տասնօրյակն է, որը պիտի ընտրությունը տեղի ունենա։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Ընտրությունները նշանակում է նախագահը: Նախագահի հրամանագիրը դեռևս չկա, բայց բոլորը ընտրությունների օրը չակերտավոր արձանագրած ընթանում են առաջ, այն է՝ հունիսի 7-ը: Դա պայմանավորված է նրանով, որ իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին այդ օրն է»,-նշել է նա: