Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

l-0x0wh-786x458z-1-1766568188531-770x_

Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Դեկտեմբերի 27-28-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։

Մարզերում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։