Մոսկվան Մայամիում կայացած հանդիպումից հետո կձևակերպի իր դիրքորոշումը. Պեսկով
Ռուսաստանը հնարավորություն ունի դիրքորոշում ձևավորելու և առկա խողովակներով շարունակելու բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի Մայամի կատարած այցի արդյունքներից հետո։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք այժմ մտադիր ենք մեր ապագա դիրքորոշումը ձևակերպել պետության ղեկավարի կողմից ստացված տեղեկատվության հիման վրա և շատ մոտ ապագայում շարունակել մեր շփումները գործող առկա ուղիներով», – ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Կրեմլը նպատակահարմար չի գտնում մամուլին բացահայտել այն կոնկրետ փաստաթղթերն ու համաձայնագրերը, որոնք Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը բերել է Մայամիից։
