Շիրակում 26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. ավտոմեքենան բռնկվել է

screenshot-3-1766474873735-770x_

Դեկտեմբերի 22-ին ավտովթար – հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Մերուժան Ա.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 106-րդ կմ-ից դեպի Հոռոմ – Գուսանագյուղ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու մինչ դեպքի վայր կժամանեին Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։