Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 29.7 մլն դրամի վնասը

231225-1-1766469954144-770x_

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Զորակ բնակավայրում գտնվող 5995 քմ մակերեսով հողամասից ընկերության կողմից ապօրինի տեղահանվել է 8748 խմ ծավալով ավազակոպճային լեռնային զանգված, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 29 մլն 784 հզր 310 ՀՀ դրամի վնաս:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։