Սիրիայի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

rossiya-siriya-1766490433098-770x_

Մոսկվա է ժամանել Սիրիայի պատվիրակությունը, որի կազմում են արտգործնախարար Ասաադ Հասան ալ-Շաիբանին, պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մուրհաֆ Աբու Կասրան և գլխավոր հետախուզության վարչության պաշտոնյաները, հաղորդել է SANA գործակալությունը։

Արտգործնախարարությունը հայտնել է, որ պատվիրակությունը բանակցություններ կվարի ռուս պաշտոնյաների հետ երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։