ԱՄՆ դեսպանը կկանչվի Դանիայի ԱԳՆ՝ Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանի նշանակումից հետո. Դանիայի ԱԳՆ
Դանիայի ԱԳՆ-ն կանչում է ԱՄՆ դեսպան Քեն Հաուերիին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպան նշանակելու հետ։ Այս մասին TV 2-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը՝ ТАСС-ի փոխանցմամբ։
«Մենք շուտով կկանչենք ԱՄՆ դեսպանին ԱԳՆ բանակցությունների երկու պահանջ ներկայացնելու համար՝ հստակ խոսել և բացատրություն պահանջել», – ասել է նախարարը՝ թագավորության ինքնիշխանությանը ցանկացած մարտահրավեր անվանելով բացարձակապես անընդունելի։
Դեկտեմբերի 21-ին Թրամփը «Truth Social»-ում գրել է, որ Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայի հարցերով իր հատուկ դեսպանորդ։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ նահանգապետը հասկանում է, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի ազգային անվտանգության համար և եռանդուն կերպով կպաշտպանի ԱՄՆ շահերն անվտանգության համար։ Ինչպես արդեն նշել է Լենդրին, նա կաշխատի Դանիայի ինքնավար մարզը Միացյալ Նահանգներին միացնելու ուղղությամբ։
Մարտի 13-ին Թրամփը վստահություն է հայտնել, որ իր երկիրը Գրենլանդիան կմիացնի ԱՄՆ-ին, որը Դանիայի ինքնավար տարածքն է։
