Հաջորդ տարի սեպտեմբերին մենք կունենանք Մեսրոպ Մաշտոցի պատկերով Այբբենարաններ. Ժաննա Անդրեասյան

aybbenaranum-mashtocy-chka-pnd-n337143-1-1766391072483-770x_

Բացարձակապես Մաշտոցին թաքցնելու միտում չկար: Ես համաձայն եմ այն քննադատության հետ, որ որևէ բան չէր խանգարում ունենալ Մաշտոցի պատկերը՝ դասագրքերում տպված: Այս մասին Factor TV -ում Ռոբերտ Անանյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Քանի որ մեզ մոտ Այբբենարաններն ամեն տարի տպագրվում են, սեպտեմբերին մենք արդեն կունենանք Այբբենարաններ՝ որտեղ թղթի վրա կլինի Մեսրոպ Մաշտողի պատկերը»,- ասել է նա:

Նշենք, որ Այբբենարաններում տեղ չի գտել Մեսրոպ Մաշտոցի նկարը, որը քննարկումների մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում: