Թուրքիայի ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարը և ազգային հետախուզության ղեկավարը Սիրիայում են

screenshot-4-1766397258259-770x_

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը աշխատանքային այցով գտնվում են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում:

Ինչպես տեղեկացնում է թուրքական ԱՊԱ գործակալությունը, Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան կընդունի թուրքական պատվիրակությանը:

Սպասվում է, որ Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարները առաջիկա ժամերին համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն: