Վրաստանը նշանակալի դեր ունի Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում. Կոբախիձե

irakli-kobakhidze-1766397955270-770x_

Վրաստանը նշանակալի դեր ունի Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում կայացած դեսպանների համաժողովում իր ելույթում։

Նրա խոսքով՝ վրացական դիվանագիտական ​​կորպուսի ջանքերը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ պետք է շարունակվեն առաջիկա տարիներին։

«Վրաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում, և մեր դիվանագիտական ​​կորպուսի ջանքերն այս ուղղությամբ պետք է շարունակվեն նաև ապագայում։

Մեր հիմնական խնդիրներից մեկը մեր երկրի տրանսպորտային և տարանցիկ գործառույթների ամրապնդումն է։

Այս տարի այս ուղղությամբ շատ բան է արվել, և դեռ շատ բան կա անելու հաջորդ տարի և առաջիկա տարիներին»,- ասել է Կոբախիձեն։