Մեկնարկել է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը․ Փաշինյանին դիմավորել է Պուտինը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը։
Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ երկրների ղեկավարները կքննարկեն նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորումը, միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները և մի շարք այլ հարցեր։
Նիստից առաջ Փաշինյանին դիմավորել է Պուտինը, նրանք ձեռքսեղմում են ունեցել և լուսանկարվել։
