Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ

screenshot-2025-12-21-182912-1766327360206-770x_

Կենդանասերներն ահազանգում են, որ գերմանական հովվաշանը 40 րոպեի չափով պահել են փակ բեռնախցիկում, որից հետո, ամենայն հավանականությամբ օդի խիստ պակասից, շունը կոտրել է լուսարձակը և գլուխը դուրս հանել։

«Խեղճին բեռնախցիկով տեղափոխել են, հավանաբար օդ չի եղել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել: Մարթա Մելիքսեթյանը ոստիկանություն է դիմել, շանը բերում են, բայց մի քանի օր մնալու տեղ է պետք ժամանակավոր»,- հայտնում է Երևանի ավագանու նախկին անդամ, «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանը: