Կրեմլը կշնորհավորի ԱՄՆ նախագահին Սուրբ Ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ․ Ուշակով
Կրեմլը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ շնորհավորանքներ կհղի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ տեղեկացնում է ТАСС-ը։
«Մենք, որպես քաղաքավարի մարդիկ, շնորհավորանքներ կհղենք պարոն Թրամփին Սուրբ Ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ», — ասել է Ուշակովը լրագրողներին։
Ինչպես հաղորդում է «Коммерсантъ»-ը, դեկտեմբերի 19-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին առաջիկա Սուրբ Ծննդյան կապակցությամբ։
