Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է տարվա ընթացքում աչքի ընկած «Docando» ֆեդերացիայի մարզիկներին և մարզիչներին (Լուսանկարներ)
Կայացել է «Docando» ֆեդերացիայի պարգևատրման տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Հովհաննես Ծառուկյանը։
«Հազարավոր մարզիկներ և մարզիչներ պարգևատրվեցին տարվա ընթացքում աչքի ընկնելու և լավագույնը ճանաչվելու համար։
Սպորտի զարգացումը կարևոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում։
Շնորհավորում եմ բոլորին պարգեւատրման առթիվ»,-գրել է Ծառուկյանը։
