Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանավոր իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ՝ հոգևոր սպասավորներիս է դիմել բացահայտ շшնտաժի տրամաբանությամբ․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

0af2c2d4-e93d-498c-a496-f71a6b43578c-1766316552654-770x_

Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանավոր իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ՝ հոգևոր սպասավորներիս է դիմել բացահայտ շանտաժի տրամաբանությամբ կամ քողարկված սպառնալիքով, թե՝ կամ սպասարկում եք տասը եպիսկոպոսների իբր նորոգման օրակարգը, կամ թե մնում եք ԿԳԲ-ի օրակարգի մեջ: Այս մասին գրել է Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Հետևելով Քրիստոսի օրինակին, որ չերկխոսեց չարի հետ, այլ ամեն փորձության պատասխանեց Աստծո խոսքով, ասում եմ. «Հետեւ’ս գնա, սատանա’»։

Իբրև կեցվածք և դիրքորոշում՝ միանում եմ խղճի և հայրենիքի կալանավոր Միքայել սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա»,-գրել է նա։