Աբբաս Արաղչին դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ nւժ կիրառելու uպառնալիքը

1404093009302712735106134-1766312517296-770x_

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ ուժ կիրառելու սպառնալիքը և նրա գործողությունները, որոնք խաթարում են Կարիբյան ավազանում ծովային անվտանգությունը՝ դրանք որակելով որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում, հաղորդել է Tasnim News-ը։

Արաղչին այս հայտարարությունն արել է Վենեսուելայի գործընկեր Իվան Էդուարդո Գիլ Պինտոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում երկու կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Կարիբյան ավազանում տեղի ունեցող զարգացումները։

Արաղչին մատնանշել է Թեհրանի և Կարակասի միջև տարբեր ոլորտներում շատ լավ հարաբերությունները և ընդգծել է երկու երկրների առաջնորդների վճռականությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու կապերը՝ երկու երկրների շահերին համապատասխան։

Արաղչին համերաշխություն և աջակցություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին և ընտրված կառավարությանը՝ ընդգծելով միջազգային հանրության պատասխանատվությունը՝ վճռականորեն դեմ կանգնելու այս անօրինական և միակողմանի գործողություններին, որոնք նա որակել է որպես տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության և կայունության ակնհայտ սպառնալիք։

Իր հերթին, Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Իրանին ԱՄՆ-ի անօրինական և անարդար սպառնալիքների և պատժամիջոցների պայմաններում Վենեսուելայի ժողովրդին և նրա ընտրված կառավարությանը համերաշխություն հայտնելու սկզբունքային դիրքորոշումների համար։