Ադրբեջանի ու Չեռնոգորիայի ԱԳ նախարարները քննարկել են Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

g8mcmdabmai4wda-1766235171669-770x_

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ։

Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳ նախարարության X-ում արված գրառման մեջ։

Նշվում է, որ Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և կայուն խաղաղության ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին»։

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և ապագա հեռանկարները՝ ներառյալ քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, հումանիտար կապերը և միջազգային հարթակներում ներգրավվածությունը։

Երկու կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին։