Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել

screenshot-22-1766145050592-770x_

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է արգելված ժամանակահատվածում Սևանա լճից սիգ տեսակի ձկան որսի կանխարգելման և ապօրինի որսի դեպքերի բացահայտման ուղղությամբ միջոցառումները: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ապօրինի որսի հերթական դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 18-ին:

Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որ բեռնված էր սիգ տեսակի ձկներով: Սևան քաղաքի բնակիչ 42-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին:

Մեքենայում առկա մոտ 102 կգ սիգ տեսակի ձկան վերաբերյալ նա հայտնել է, որ ձեռք է բերել Վարդենիս համայնքում՝ անծանոթ քաղաքացուց:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։