ԵՄ գnղերը դեռ վախենում են բռնագրավել ռուսական ակտիվները, սակայն չեն հրաժարվել իրենց ծրագրերից. Մեդվեդև
Եվրոպացի առաջնորդները, որոնք երեկ գագաթնաժողով են անցկացրել՝ քննարկելու Կիևի ռեժիմի ֆինանսավորման հարցը, մինչ այժմ զգուշանում են սառեցված ռուսական ակտիվները բռնագրավելուց։ Այնուամենայնիվ, նրանք չեն հրաժարվել նման ծրագրերից, իր Telegram ալիքում նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը` ТАСС-ի փոխանցմամբ։
«Բրյուսելի գողերը չեն հրաժարվել հետագա կողոպուտներ կամ գողություններ կատարելու իրենց ծրագրերից: ԵՄ ակտիվիստները որոշել են ժամանակավորապես գաղտնի մնալ, չնայած Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում էին մեծ սկանդալ առաջացնել։ Այս ամենը վկայում է եվրոպական հանցավոր աշխարհում ազդեցության լայնածավալ վերաբաշխման սկզբի մասին», – նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
