Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆшրկտ ստացա․ Տեր Վրթանես
Ջղայնացա, որ հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, նեղվածությունից եղավ, ստենտ են դրել, ինֆարկտ է խփել: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը:
Նշենք, որ այսօր 10 եպիսկոպոսները ոստիկանական ուժերի և ԱԱԾ-ի օգնությամբ ուզում էին մտնել Մայր Տաճար և Վեհափառին հանգստի կոչել, բայց Վեհափառին աջակցող ժողովուրդը թույլ չտվեց նրանց: Հրմշտոցի ժամանակ քահանայի ինքնազգացողությունը վատացավ և նրան տեղափոխեցին հիվանդանոց:
«Նրանց լկտի պահվածքի պատճառով եղավ, հրմշտոցով փորձում էին Մայր Տաճար ներխուժել, փառք Աստծո, չհաջողվեց, տղաները հանեցին դուրս, ամոթով մնացին: Շնորհակալ եմ բժիշկներին իրենց հոգատարության համար, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Տեր Վրթանեսը:
