Արմեն Գրիգորյանն ու ՄԹ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարարը քննարկել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

screenshot-13-1766065670580-770x_

Դեկտեմբերի 18-ին Լոնդոնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցներն ընդգծել են տնտեսական համագործակցության շարունակական խորացման կարևորությունը, մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով: Անդրադարձել են միջմարդկային շփումների աճին, ընդգծել մասնագիտական փոխանակումների, կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը, ինչը միանշանակ է, որ կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը: