ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները: Նախարար Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում: Ռադմիլա Շեկերինսկան հաստատել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել գործընկերությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

599929260-1272196454937849-5186691462160310433-n-1766073040594-770x_

Կայացել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը հանդես են եկել բացման խոսքով, որում բարձր են գնահատել ակտիվորեն զարգացող ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը:

Նախարարի տեղակալ Կոստանյանն առանձնանշել է ԱՄՆ նշանակալի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և վերահաստատել է հայկական կողմի հետաքրքրությունն ակտիվորեն աշխատանքներ տանել 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության, Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության, էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ: