Սուրեն Պապիկյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են գործընկերության ընթացքն ու զարգացման հեռանկարները

2a15d4dd-49ea-47a9-828e-60066f8a7cd0-1766073239243-770x_

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները:

Նախարար Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում:

Ռադմիլա Շեկերինսկան հաստատել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել գործընկերությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։