Ախուրյանում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։
Հրշեջ փրկարարները մարել են Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Մնացական Գ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։
Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։
