ՌԴ-ն փորձում է պարզել՝ որքան է փոխվել Թրամփի խաղաղության ծրագիրը Ուկրաինայի հետ համաձայնեցնելուց հետո․ Պեսկով

photo-2025-12-18-21-03-12-800x533-1766083981637-770x_

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ շփումներ է նախապատրաստում՝ հասկանալու համար, թե որքան է փոխվել Թրամփի խաղաղության ծրագիրը Ուկրաինայի հետ համաձայնեցնելուց հետո: Հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․

«Մոսկվան ակնկալում է տեղեկատվություն ստանալ Եվրոպայի և Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի աշխատանքի արդյունքների մասին»,- ընդգծել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ պատվիրակությունը բանակցություններ է վարել Ուկրաինայի ներկայացուցիչների և Եվրամիության երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։