Արևմուտքն ակտիվորեն միջամտում է այլ երկրների ընտրություններին. Լավրով

1646682586298936-vrcdfegb-1766060335406-770x_

Արևմուտքն ակտիվորեն միջամտում է այլ երկրների ընտրություններին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ ինքնիշխան երկրների ներքին գործերին միջամտությունը նեոգաղութատիրության ամենաակնառու դրսևորումներից մեկն է։

«Արևմուտքը երբեք չի հրաժարվել իր գործունեության այս մեթոդներից: Մինչ օրս այն, ինչ մենք իրավունք ունենք անվանել ընտրական նեոգաղութատիրություն, դարձել է շատ հստակ սպառնալիք համաշխարհային մեծամասնություն կազմող երկրների համար», – ընդգծել է Լավրովը։