ՀՀ-ն կարևորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման. Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

12a5478-1766061111521-770x_

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերությանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման։

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը և շնորհակալություն հայտնել վարչապետին՝ նախորդիվ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ընդունելու և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար։

Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև դրան հաջորդած իրադարձություններին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմանն ուղղված քայլերի, մասնավորապես, TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։