Հայաստանի համար նախատեսվող Համաշխարհային բանկի նոր ծրագիրը միտված է լինելու մրցակցության խթանմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը

599758589-1166629782311103-3183983265943218000-n-1765993543717-770x_

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում Համաշխարհային բանկի «Զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) ծրագրի նախապատրաստական առաքելության թիմի և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարությունից։

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի համար նախատեսվող նոր DPO ծրագրի մշակման շրջանակում նախանշված բարեփոխումները, առաջնահերթությունները, ակնկալվող արդյունքները և իրականացման հիմնական քայլերը:

Նոր ծրագիրը միտված է լինելու մրցակցության խթանմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, տնտեսական աճի ապահովմանը և աշխատատեղերի ստեղծմանն ուղղված բարեփոխումների աջակցության իրականացմանը։

Այդ համատեքստում նախարարը կարևորել է խորքային և համապարփակ ուսումնասիրությունների իրականացումը, այդ թվում՝ մրցակցության խթանման ուղղություններով՝ դրանց արդյունքները ՀՀ Կառավարություն ներկայացնելու և ծրագրի հետագա մշակումն ու արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։