Առաջարկում եմ նորից կարդալ «Անլռելի զանգակատուն» պոեմը․ գուցե պարզվի, որ Լևոն Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել․ Աննա Հակոբյան

550158019-24879596398323968-3731006754275272258-n-1762246213131-770x-1765996036575-770x_

Երեկ սկսեցի վերընթերցել «Անլռելի զանգակատունը»։ Առաջարկում եմ համանուն կոմպոզիցիայի մասին գնահատական հնչեցրած հայրենակիցներիս անպայման նորից կարդալ պոեմը: Գուցե պարզվի, որ Լևոն Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել։ Այս մասին գրել է Աննա Հակոբյանը։

«Մասնագիտական համայնքին քաջալերում եմ ավելի համարձակ և բաց լինել։ Այս թեմայով գրառումներս 150 հազար մարդու է հասանելի եղել։ Վստահ եմ՝ մի քանի հազարը արվեստագետներ են, որ սեփական կոմֆորտ զոնաներում քննարկում են թե քանդակը, և թե գրառումներս։ Ափսոս, որ մեզ՝ արվեստի հարցում անգրագետներիս նրանց կարծիքը այդպես էլ հասանելի չի դառնում։ Բա այդ դեպքում ինչպե՞ս կրթվենք, լավը վատից ո՞նց տարբերենք»,-գրել է նա։