Մեսսիին Հնդկաստանում նվիրել են 1 մլն դոլարից թանկ ժամացույց

1765990131473549581-1765995112421-770x_

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին Հնդկաստան կատարած իր առաջին շրջագայությունն ավարտել է այցելությամբ Գուջարաթ նահանգի Ջամնագար քաղաքում գտնվող «Վանտարա» արգելոց։ Այն վայրի կենդանիների փրկության և վերականգնողական կենտրոն է, որը հիմնադրվել է Անանտ Ամբանիի կողմից։

Արգենտինացին «Վանտարա» է ժամանել դեկտեմբերի 16-ի երեկոյան՝ արդյունաբերող Մուկեշ Ամբանիի ընտանիքի հրավերով։ Այցի ընթացքում ֆուտբոլիստը հետևել է վայրի կենդանիներին, այդ թվում՝ վագրերին, փղերին և առյուծներին, ինչպես նաև շփվել խնամակալների և բնապահպանական ծառայությունների աշխատակիցների հետ։ Ֆուտբոլային աստղը նաև աղոթել է կենտրոնի տարածքում գտնվող տաճարում։

Լուսանկարներում երկրպագուները Մեսսիի ձեռքին նկատել են Richard Mille RM 003-V2 մոդելի թանկարժեք ժամացույց, որի գինը գերազանցում է 1,1 միլիոն դոլարը։ Ըստ MSN-ի տվյալների՝ ժամացույցը ֆուտբոլիստին նվիրել է Անանտ Ամբանին՝ Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդին։ Նշվում է, որ աշխարհում գոյություն ունի այդ մոդելի ընդամենը 12 օրինակ, ինչն այն դարձնում է բացառիկ հազվագյուտ։

Հնդկաստան կատարած ուղևորության ընթացքում արգենտինացի հարձակվողը եղել է չորս քաղաքում՝ Մումբայում, Նյու Դելիում, Հայդարաբադում և Կալկաթայում։