Բժիշկը զգուշացրել է նիհարեցնող հաբերի վտանգների մասին

image_750x_pIvRS6EWuiCdp

Նիհարեցնող հաբերը չեն վերացնի քաշի ավելացման հիմնական պատճառը, LIFE-ին ասել է էնդոկրինոլոգ Յուլիա Կորոլյովան։

 

 

Նա նշել է, որ ցանկացած նման դեղամիջոց ունի ինչպես ցուցումներ, այնպես էլ հակացուցումներ։

 

 

«Նման գործելակերպը միշտ չէ, որ հանգեցնում է ցանկալի արդյունքի, քանի որ ավելորդ քաշը կարող է առաջանալ հոգեբանական գործոններից, էնդոկրին խանգարումներից և որոշակի դեղամիջոցներից, այլ ոչ թե միայն բարձր կալորիականությամբ դիետայից»,- բացատրել է Կորոլյովան։

 

Բժշկի խոսքով՝ նույնիսկ մասնագիտացված դեղամիջոցների կիրառմամբ անհնար է հասնել երկարատև արդյունքների՝ առանց սննդակարգի վերահսկման և ֆիզիկական ակտիվության անհրաժեշտ մակարդակի պահպանման։

Նա նշել է, որ ճարպակալման բուժման համար անհրաժեշտ է համալիր մոտեցում։