Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հասնելու առաջընթացը նշանակալի իրադարձություն է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար. Ադրբեջանում ԵՄ դեսպան
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի դեկտեմբերի 17-ին հանդիպել է Ադրբեջանում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար Մարիանա Կույունջիչի հետ: Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների հարցերի շուրջ:
Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մարիանա Կույունջիչը շնորհավորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ուղղությամբ ձեռքբերումների կապակցությամբ և այն որակել որպես պատմական իրադարձություն:
Նա նշել է, որ կողմերի միջև խաղաղության հասնելու առաջընթացը նշանակալի իրադարձություն է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար:
