Աստղաձոր գյուղում տուն է այրվել
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13։44-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի կամուրջի մոտակայքում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։15-ին, մարվել՝ 16:56-ին։ Այրվել են տանիքը (մոտ 126 քմ) և տանիքում կուտակած մոտ 450 հակ անասնակեր։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տուն։
