Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ

ac831a60-5b05-4c47-b884-e1604323dc4e-1765985075979-770x_

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դեկտեմբերի 17-ին որպես զինվորական պատվի, արիության և փառքի խորհրդանիշ՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ:

Դրոշը տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Սամվել Մինասյանին հանձնել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։