Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում

screenshot-8-1765969892674-770x_

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մարքս և Շահումյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։

Օպերատիվորեն ժամանել են Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը, քաղաքացիները, ապա՝ ժամանած հրշեջները։

Տուժածներ չկան։