ՌԴ-ի և Իրանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագիրը սահմանում է ուղեցույցներ բոլոր ոլորտներում՝ 20-ամյա հեռանկարով. Լավրովն՝ Արաղչիին

2012025469-0-0-1920-1080-1920x0-80-0-0-f37b08c15ac4b0c5ff7b24313fb0bdd0-1765967122533-770x_

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագիրը սահմանում է ուղեցույցներ բոլոր ոլորտներում՝ 20-ամյա հեռանկարով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների բացման ժամանակ։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մի քանի օր առաջ քննարկել են այս կարևոր փաստաթղթից բխող նպատակները։

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին Իրանին աջակցելու համար ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման ժամանակ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում Լավրովի հետ հանդիպման ժամանակ», – նշել է Արաղչին:

Իրանի արտգործնախարարը նաև շնորհակալություն է հայտնել ավանդական հյուրընկալության համար, որին ի պատասխան Լավրովը կատակով ասել է, որ բանը դեռ դրան չի հասել: